Բռնցքամարտիկները ծաղկաձորյան հավաքում հիմնական շեշտը դրել են ֆիզիկական պատրաստության վրա
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ավարտեց ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աղամալյանը: Գլխավոր մարզչի խոսքով` թիմն այս հավաքների միջոցով նախապատրաստվում է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը պատմական իրադարձություն է լինելու:
«Հիմնական շեշտը դրել էինք ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: Թեպետ եղանակային պայմանները շատ լավը չէին, սակայն մոտ 90 տոկոսով մեր ծրագրածը կյանքի ենք կոչել»,-ասաց Աղամալյանը:
Վերջինս շեշտեց` հաջորդ հավաքին կմասնակցեն հիմնականում այն տղաները, որոնք մասնակցելու են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը մեկնարկելու է մարտի 11-ից:
Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքականը մեծ թիմով կմասնակցի Սերբիայում կայանալիք միջազգային մրցաշարի, որից հետո վերջանական տեսքի կբերվի ընտրանին:
Ծաղկաձորյան հավաքը մեկնարկել էր փետրվարի 8-ին: