Ուկրաինայի սահմանները կմնան անփոփոխ. Զելենսկի

Ուկրաինան կմնա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ չնայած Ռուսաստանի ցանկացած հայտարարության եւ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է «Укринформ»-ը։

«Մենք եւ մեր պետությունը ժամանակ չունենք պատմության երկար դասախոսությունների համար։ Ուստի անցյալի մասին չեմ խոսի։ Ես կխոսեմ իրողությունների եւ ապագայի մասին։ Ուկրաինան կմնա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», – ասել է պետության ղեկավարը։

Զելենսկին նաեւ ասել է, որ ուկրաինացիները մնում են հանգիստ եւ ինքնավստահ։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքացիներին։ Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ ուկրաինացիները խելացի եւ իմաստուն ժողովուրդ են: Եվ չնայած ամեն ինչին՝ պահում են սառնասրտությունը, հանգիստ եւ հավասարակշռված արձագանքում։ Մենք վաղուց պատրաստ ենք ամեն ինչի, բայց ձեր անքուն գիշերվա պատճառներ չկան»,- ընդգծել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28