Ադրբեջանցի պատգամավորները համալիր ժամանեցին՝ մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ. news.am

Քիչ առաջ Երեւանի մարզահամերգային համալիր ժամանեցին ադրբեջանցի պատվիրակները՝ մ,եծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

Նրանք Երեւան են ժամանել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար:

Նշենք, որ երեկ Երեւանի «Մարիոթ Արմենիա»-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը: Այսօր եւս բողոքի ակցիա է նախատեսված Մարզահամերգային համալիրի մոտ:

Միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․

Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու, Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։
Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»:

News.am

Տեսանյութեր

Լրահոս