Մակրոնը հետաձգել է ընտրություններին առաջադրվելն Ուկրաինայի ճգնաժամի շուրջ բանակցությունների պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մեկ շաբաթով հետաձգել է իր թեկնածության առաջադրումն ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում, որպեսզի այժմ ժամանակը լիովին նվիրի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Փետրվարի 21-ին այդ մասին հաղորդել է RMC ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի աշխատակիցների մերձավոր շրջանակը։
«Ուկրաինայի իրադրությունը խառնել է բոլոր խաղաթղթերը»,- պարզաբանել է նախագահի պլանների փոփոխությունը նրա խորհրդականներից մեկը: Սկզբնապես խոսքը վերաբերում էր փետրվարի 21-ին, բայց հանգստյան օրերը Մակրոնը նվիրեց օտարերկրացի ղեկավարների հետ բանակցություններին, այդ թվում երկու անգամ հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուինինի հետ»:
Այժմ որպես Մակրոնի առաջադրման հավանական ժամկետ քաղաքական փորձագետները նշում են տարվա իններորդ շաբաթը: Այն սկսվում է փետրվարի 28-ին: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Չնայած այն բանին, որ գործող նախագահը չի հայտարարել երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին, նա առաջատարն է սոցհարցումներում: Առաջին փուլում նրա օգտին իր ձայնն է պատրաստ տալու ընտրողների մեկ քառորդից ոչ պակաս մասը: Դա գործող նախագահին պատկառելի գերազանցություն էապահովում արդեն առաջին փուլում: Պաշտոնական նախընտրական արշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: