Արցախի ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արայիկ Հարությունյանին հետախուզում հայտարարելուն
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշված է.
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»: