Բաժիններ՝

«Ունենք թիրախ` լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ. Կարեն Թռչունյան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախանշված անելիքներն ու ծրագրերը։

«Ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, այս պարագայում նույնպես պետք է հասնենք այն բանին, որ բուհերն ավարտածները կարողանան աշխատել ըստ մասնագիտության։ Դրան հասնելու համար բարձրագույն կրթության ոլորտում պետք է մշակենք ստանդարտներ՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով»,- նշեց Թռչունյանը։

Նախարարությունը նախատեսում է բուհերի տարբեր մասնագիտությունների համար ֆինանսավորման նոր համակարգ մշակել։

Թռչունյանը նշեց, որ տարբեր բուհերի համար ֆինանսավորման մեխանիզմները տարբեր կլինեն։ Այս ամենի համար պետք է աշխատանքային խմբեր ստեղծվեն։

«Ունենք թիրախ` լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ։ Կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր պայմանները»,- ասաց նա։

Նա ընդգծեց` մեկ այլ թիրախ էլ լինելու է օտարերկրյա ուսանողների աճին նպաստելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս