Բաժիններ՝

Դոնբասից ավելի քան 61.000 փախստական է ժամանել ՌԴ

Ինքնահռչակ Դոնբասի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 61.000 բնակիչ Է անցել ՌԴ-ի հետ սահմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը:

Նա նշել է, որ մեկ օրում ՌԴ-ի մյուս սուբյեկտներ է ուղեւորվել ինը երկաթուղային շարժակազմ:

ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի իշխանությունները զինված հակամարտության սրվելու պատճառով փետրվարի 18-ին կազմակերպել են բնակչության մուտքը Ռուսաստան:

Առաջին հերթին տարհանում են կանանց, երեխաներին ու տարեցներին: Մասնավորապես, միայն ԴԺՀ-ի ԱԻՆ-ը մտադիր է դուրս բերել մինչեւ 700 հազար մարդ:

Փախստականներին ընդունում է Ռոստովի մարզը:

Տարածաշրջանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Ինքնաթիռով մարզ են ժամանել ԱԻՆ-ի, «Ռոսպոտրեբնադզոր»-ի եւ առողջապահության նախարարության ղեկավարները: Սուբյեկտին 5 մլրդ ռուբլի են փոխանցել Դոնբասից ժամանածների համար՝ յուրաքանչյուրին 10 հազարական ռուբլի:

Ըստ վերջին տվյալների, Ռոստովի մարզում փախստականների համար մինչեւ 20.000 տեղ են պատրաստում առողջարարական ճամբարներում, առողջատներում եւ այլն: Ժամանակավոր տեղավորման կետերը կազմակերպում են սննդի եւ բուժսպասարկման հարցերը:

Այժմ դիտարկվում են Ռուսաստանի այն տարածաշրջանների թվի ընդլայնման տարբերակները, որոնք ընդունելու են փախստականներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս