Կվիրավորվեի, եթե այս իշխանություններն ինձ հրավիրեին հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու. Ռուբեն Մելքոնյան
Դա իշխանությունների կողմից կազմակերպված իմիտացիոն քայլ է, որը նպատակ ունի տպավորություն ստեղել, թե իշխանությունը հանդիպում է մասնագետներին հետ: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և մի շարք փորձագետների հանդիպմանը:
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այդ հանդիպման նպատակն է եղել միայն իմիտացիա ստեղծելը, թե փորձագետների հետ ևս քննարկումներ ունենում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ.
«Կոնկրետ ես հրավեր չեմ ստացել և եթե ստանայի, բնականաբար չէի մասնակցելու: Ավելին, կվիրավորվեի, եթե ինձ հրավիրեին, որովհետև այս իշխանությունների հետ խոսել երկրի շահերի մասին ուղղակի անհնար է»,-ասաց նա: