Բրազիլիայում հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի
Բրազիլիայի Պետրոպոլիս շրջանում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի, նրանցից 22-ն անչափահասներ են: Այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայությանը:
Ներկա դրությամբ փլատակներից հաջողվել է դուրս բերել 24 վերապրածի: Ոստիկանություն հաղորդումներ են ստացվել 216 անհետ կորածի մասին:
Փրկարարական-որոնողական աշխատանքներում ներգրավված է 500 փրկարար, 200 ոստիկան, նաև զինվորականներ ու կամավորականներ:
Հայտնի է, որ անձրևները, որոնք նման աղետի պատճառ են դարել, ամենահորդառատն են եղել 1932 թվականից ի վեր: