Բաժիններ՝

Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունից անմիջապես հետո կվերադառնա Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադառնա հայրենիք: Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:

«Բնականաբար, Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումները նվիրված են լինելու Եվրոպայի արևելքում առկա սպառնալիքներին ու Ուկրաինայի շուրջ իրավիճակին: Այդ իսկ պատճառով մեր երկրի դիրքորոշումը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ հարցերը լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ»,- ասվում է նախագահականի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս