Բայդենը ԱՄՆ-ում երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը, որը գործում է 2020 թվականի մարտից: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Միացյալ Նահանգներում համավարակի մեկնարկից մինչ օրս գրանցվել է վարակման 78.3 մլն դեպք, մահացել է ավելի քան 933 հազար մարդ: Այս ցուցանիշով երկիրն առաջատարն է ողջ աշխարհում: