Բաժիններ՝

Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 18-ին թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ: Նման հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող զսպող ջանքերի, ինչպես նաեւ Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զորքի ավելացման մասին», – նշված է ԱՄՆ նախագահի գրաֆիկում:

Նշվում է, որ հայտարարությանը կնախորդի Բայդենի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, որը նույնպես նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս