Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ , և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
«Բելառուսի նախագահի հետ արձանագրել են, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումն է: Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելն է ՝ այս հակամարտությունն ավարտելու համար: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը ցավով նշում է, որ ներկայումս հակառակ գործընթացն է գնում Դոնբասում և իրավիճակը սրվում է: