Դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալին

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 18-ին իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Անդրեյ Ռուդենկոն, շնորհավորելով Հարությունյանին Ռուսաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոնում և հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի իրականացման հույս հայտնել:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն առնչվող կենսական հարցերի շուրջ:

 

Տեսանյութեր

Լրահոս