«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքս նվիրված է Բուշ ավագի քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, Փետրվարի 19-ին տեղի է ունենալու առաջին՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքիս շնորհանդեսը, որը նվիրված է Բուշ ավագի քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ: Այն գրել եմ աշխատելով ԱՄՆ տարբեր արխիվներում՝ գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հետ:

Գրքում չհրապարակված տեղեկութուններ կան «Գոբլի պլանի», «907-րդ բանաձևի», Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ մնաց նաև անձամբ Բուշի ճնշման արդյունքում:

Աշխատել եմ Պենտագոնի, Պետդեպի, Սպիտակ Տան, անվտանգության խորհրդի, ԿՀԳ և այլ հիմնարկների արխիվներում, զրոււցներ եմ ունեցել հայ և ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կարծում եմ աշխատությունը հետաքրքիր կլինի քաղաքականությամբ, պատմությամբ և միջազգային հարաբերություններով զբաղվող ընթերցողների համար:

Այսպիսով, փետրվարի 19-ին, ժամը՝ 13:00-ին, Կոնգրես հյուրանոցում շնորհանդես և կլոր սեղան քննարկում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին «Բուշից մինչև Բայդեն»։

Տեսանյութեր

Լրահոս