Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պատերազմի չեն պատրաստվում
Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն պատերազմի պատրաստություն չեն տեսնում, Ռուսաստանի հետ տարաձայնություններն Ուկրաինայի իրադրության շուրջ կարելի է լուծել երկխոսության միջոցով: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսն Onda Cero ռադիոկայանին տված հարացզրույցում:
«Ռուսաստանի հետ չկան տարաձայնություններ, որոնք մենք չկարողանանք լուծել երկխոսության միջոցով,- ասել է նախարարը:- Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը չունեն ոչ մի կարգի գաղտնի ծրագրեր, գաղտնի շահեր կամ որեւիցե այլ բան, ինչը բացատրության չի ենթարկվում»:
«Պատերազմից կարելի խուսափել, եւ այն հարակվոր չէ»,- հավելել է Ալբարեսը: Նրա վարակծով՝ «ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը ոչ մի պաերազմի էլ չեն պատրաստվում»: «Ռուսաստանը պետք է ապաէսկալացիա սկսի»,- կարծում է նա: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: