Թուրքիայում խստացվում են կանանց դեմ բռնության հանցագործությունների համար նախատեսված պատիժները
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հրամանով արագացված կերպով խորհրդարանի կողմից ընդունվել է կանանց նկատմամբ բռնության ուղեկցմամբ հանցագործությունների դեպքում «լավ վարքագծի» հետ կապված մեղմացումները վերացնելու մասին որոշման նախագիծը։ Այն նախատեսվում էր ընդունել մարտ ամսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արդարադատության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատական 6-րդ փաթեթի հաստատման աշխատանքները, որը ներառում է կանանց նկատմամբ բռնության համար պատիժները մեծացնող կանոնակարգերը նախարար Բեքիր Բոզդաղի հրամանով արագացվել են։
Խորհրդարան ուղարկվելիք փաթեթով կխստացվեն կանանց նկատմամբ բռնության հանցագործությունների համար նախատեսված պատիժները։ Բացի այդ, կանանց նկատմամբ բռնության դեպքում «լավ վարքով» պայմանավորված մեղմացուցիչ հանգամանքները կվերացվեն։ Կանանց համառորեն հետևելը կամրագրվի որպես քրեորեն պատժելի հանցագործություն։