Տարոն Մարգարյանը թոռնիկ է ունեցել
Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը օրերս պապիկ է դարձել։
«Հրապարակ»-ը գրում է, որ լույս աշխարհ է եկել Մարգարյանի ավագ որդու առաջնեկը։ Նրան կնքել են տատիկի՝ Տարոն Մարգարյանի տիկնոջ՝ Գոհարի անունով։
44-ամյա Մարգարյանը բազմազավակ ընտանիքի հայր է, ունի վեց զավակ։