Շվեյցարիան չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումների զգալի մասը
Շվեյցարիան փետրվարի 17-ից կչեղարկի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների զգալի մասը: Այս մասին հայտնել է կառավարությունը:
Համաձայն նոր որոշման՝ դիմակի կրումն ու կորոնավիրուսի սերտիֆիկատների առկայությունն այլևս պարտադիր չեն լինի խանութներ, ռեստորաններ, մշակութային հաստատություններ և այլ հասարակական վայրեր այցելելիս: Այլևս չի գործելու նաև աշխատավայրում դիմակ կրելու պահանջը:
«Համավարակային իրադրությունը շարունակում է դրականորեն զարգանալ: Շնորհիվ բնակչության շրջանում իմունիտետի բարձր մակարդակի՝ քիչ հավանական է, որ առողջապահական համակարգը կծանրաբեռնվի՝ թեպետ պահպանվում է վիրուսի շրջանառության բարձր մակարդակը»,- ասվում է հայտարարության մեջ: