Ծառուկյանը կազմակերպությունը հանձնել է մորը
168.am-ի տեղեկություններով, երեկ տեղի է ունեցել ԲՀԿ կանանց խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվել է կանանց խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանի հրաժարականը։ Խորհուրդը նոր նախագահ չի ընտրել, սակայն ընտրել է երկու փոխնախագահներ, որոնցից մեկը մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանն է, մյուսը` Մարինա Մարգարյանը։ Կանանց խորհրդի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանի մայրն է՝ Ռոզա Ծառուկյանը։ Եվ քանի որ նախագահ չի ընտրվել, ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպությունը փաստացի հանձնել է Ռոզա Ծառուկյանին։