«Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջի՞ջ է, թե՞ ԵՊՀ-ում պարզապես քաոս է․․․»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջի՞ջ է, թե՞ ԵՊՀ-ում պարզապես քաոս է․․․

Ժամանակին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք էր սկսել դպրոցների եւ բուհերի հանրապետականացման դեմ ու ես էլ այդ արշավը ողջունողներից էի։ Մենք սրբազան պայքար էինք մղում տարատեսակ մեծ ու փոքր կուսակցական բազեների դեմ ու որպես «Սանտա-Բարբարա» էինք նայում Նիկոլի բացահայտած «Զիբիլիքսի» շոուն։

Իսկ երբ բուհերը ապակուսակցականացնելու սրբազան գործի համար ողջ կրթական եւ բուհական համակարգը քպ-ացվեց, իսկ քպ-ական Սուրեն Պապիկյանը նշանակվեց ԵՊՀ խորհրդի նախագահ, որ քպ-ական ռեկտորի հետ ուս-ուսի տված պայքարեն իրենք իրենց դեմ, այ էդ նուրբ հոգեբանական սուբլիմացիան անգամ Ֆրոյդը չի կարողացել ընկալել։

Եվ ահա բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։

Չէ, ես որեւէ պրետենզիա չունեմ տվյալ քաղաքական միավորման դեմ, բայց եթե ԵՊՀ-ն ականապատվեր ՀՀԿ, ԲՀԿ, Դեմկուս կամ՝ «Հայոց մայրեր» կուսակցության թռուցիկներով, նույն լեգիտիմ հարցադրումն ուղղելու էի Սուրեն Պապիկյանին եւ ռեկտոր Հովհաննեսին։

Հիմա ԵՊՀ-ն կուսակցական օթյա՞կ է, թե՞ մայր բուհ-ում պարզապես քաոս է։

Հը՞»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28