Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 15-ի ցերեկն, 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.80C (1979թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -13.60C (1969թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.10C