Բաժիններ՝

Պայթյուն է որոտացել Թբիլիսիի բազմահարկ շենքի բնակարանում. տուժել է մեկ մարդ

Թբիլիսիում բազմահարկ շենքի բնակարաններից մեկում պայթյունի պատճառը, ենթադրում է, դարձել է բնական գազի կուտակումը: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: Պայթյունը փետրվարի 15-ի առավոտյան որոտացել է շենքի յոթերորդ հարկի բնակարանում:

«Ներկայում հրդեհն արդեն տեղայնացվել է: Իրականացվում են դրա վերացման աշխատանքներ: Տեղում աշխատում է հրշեջների մի քանի բրիգադ»,-ասել է Ծառայության ներկայացուցիչը: ԶԼՄ-ների տվյալների համաձայն, պայթյունի հետեւանքով տուժել է մեկ մարդ: Նա ստացել է այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց, հեղորդել է  Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս