«Դարձյալ «ծանր վիրավորանքի» մասին». Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դարձյալ «ծանր վիրավորանքի» մասին
Այդ անպաճույճ հանցակազմը «մեռնող հանցակազմ է» ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Եվրոպական կոնվենցիային, այլև այն պատճառով, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր քրեական օրենսգիրքը, որում այդ հանցակազմը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է։
Եվ ահա համառորեն լուրեր են պտտվում, որ աշխարհի ամենաապաշնորհ իշխանությունները գլխի են ընկել, որ հուլիսի 1-ին իրենց (ու իմ) սիրելի հանցակազմը հօդս է ցնդելու, ուստի որոշել են
ՀԵՏԱՁԳԵԼ նոր քրեական օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելը։
Սպասենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները…»