Բաշար Ասադը ժամանակի մեծ մասն անցկացնում է ռազմանավում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով բելգիական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքն ու մի շարք հարազատներ ամենայն հավանականությամբ ժամանակի մեծ մասն անցկացնում են Միջերկրական ծովում՝ ռազմանավում, գտնվելով ռուսական վերահսկողության տակ:
Այս մասին հայտնել են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները: Վերջիններիս տվյալներով՝ երբ Ասադի մոտ նշանակված է լինում այս կամ այն հանդիպում Դամասկոսում, ապա նա այնտեղ է մեկնում ուղղաթիռով: Սիրիայում կառավարական զորքերի ու զինված ընդդիմության միջև բախումները սկսվել են 2011 թվականի մարտից, և ցայժմ այդ երկրում զոհվել է ավելի քան 60.000 մարդ, իսկ ավելի քան 600.000 մարդ էլ ապաստան է գտել հարևան երկրներում: