Հայաստան-Վրաստան կանանց ազգային հավաքականների հանդիպումները չեղարկվել են
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1075481.jpg)
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի կանանց ընտրանիների հանդիպումները չեղարկվել են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։
Կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: