Բաժիններ՝

Մենք խնդրեցինք, ինքն ասաց՝ այո․ Հայտնի է, թե հայազգի օպերային ո՞ր երգչուհու հետ հանդես կգա Ալեսանդրո Սաֆինան

Աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինան փետրվարի 13-ին եւ 15-ին հանդես կգա Երեւանում «Սիրո երգեր» աննախադեպ ծրագրով Արամ Խաչատրյան և «Դվին»՝ հյուրանոցի համերգասրահումներում: Երգիչը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սաֆինան տեղեկացրեց, որ համերգի ժամանակ կատարելու է նաև Շառլ Ազնավուրի երգերից, քանի որ շատ է սիրում նրա արվեստը:

Ի դեպ, իտալացի երգիչը դուետով հանդես կգա օպերային երգչուհի Սիրանույշ Գասպարյանի հետ։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նա երգչուհին չի ճանաչում․«Մենք խնդրեցինք, ինքն ասաց՝ այո»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը։

«Խոսելով «Լունա» երգի մասին՝ Ալեսանդրո Սաֆինան ասաց, որ այն համաշխարհային ճանաչում բերեց, փոխեց իր կարիերան, քանի որ մինչ այդ միայն դասական երգեր է կատարել,  հետո՝  նաև փոփ ստեղծագործություններ:

Նշենք, որ սա Սաֆինայի երկրորդ այցն է Հայաստան և լրագրողների հետ հանդիպմանը հարցին, թե ինչ հիշողություններ ունի առաջին այցելությունից, տենորը պատասխանեց, որ տպավորել է հանդիսատեսի ջերմությունն ու «Արարատ» կոնյակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս