Բաժիններ՝

Հայտնի է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասի հետ քննարկելու է եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լիզ Տրասը կայցելի Մոսկվա աշխատանքային այցով: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ներկա դրությունն ու հեռանկարները, մտքեր փոխանակել միջազգային ու տարածաշրջանային ակտուալ հարցերի շուրջ՝ շեշտադրելով եվրոպական անվտանգության և մեր երկրի անվտանգության երկարաժամկետ և իրավաբանորեն ամրագրված երաշխիքների մշակման հարցերը»,- նշել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս