«Արդյո՞ք մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելով, այո՛». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու Հայաստանի պատկերացումներին։
«Սա այն դեպքերից է, երբ Հայաստանում ու Հայաստանից դուրս փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանին ինչ-որ մեկը փորձում է օրակարգ թելադրել, մյուս կողմից էլ, որ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից։ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և, ընդ որում, բոլոր կառավարությունների նպատակն է եղել, որովհետև բուն Ղարաբաղի բանակցային գործընթացի նպատակը «խաղաղության պայմանագրի» կնքումն է եղել, որն արձանագրված է եղել փաստաթղթերով։ Արդյո՞ք մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելով, այո, պատրա՞ստ ենք արդյոք առարկայական կոնկրետ խոսակցության՝ այո»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, թե ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենան բանակցություններն, արդեն մի քանի անգամ դրա մասին խոսել են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում