Բաժիններ՝

Բերման ենթարկվածների խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել

Փետրվարի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Շիրազի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին 2 տղամարդու։

Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը. մեկը Երևանի Մանթաշյան փողոցի բնակիչ էր՝ 44 տարեկան, մյուսը 48 տարեկան էր, հաշվառված Գորիսում:
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով 2 ներակիչ, իսկ 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ բյուրեղանման զանգված:

Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրանյութ է, պահում են օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս