Բաժիններ՝

«Այս փուլում մտադիր չեմ կուսակցություն հիմնել»․ Թանսու Չիլլեր

1993-1996թթ․ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հայտարարել է, որ այս փուլում մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել։ Նա այդպես արձագանքել է ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընին, ով պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չիլլերը «Hürriyet»-ի լրագրողներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցում շեշտել է, որ որևէ շփում չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և մտածում է, որ ինչպես ինքը, նախագահ Էրդողանը ևս զարմացել է այդ լուրերից։

«Ես որևէ պաշտոնի, աթոռի համար քաղաքականություն չեմ մտնում։ Ես նայում եմ, թե արդյոք Թուրքիայի տեսանկյունից կարիք կա։ Ինչպես նաև գնահատում եմ, թե արդյոք ես կարող եմ բավարարել այդ կարիքը», – ասել է Թուրքիայի առաջին կին վարչապետը՝ շեշտելով, որ հեռանալուց հետո ակտիվ քաղաքականություն վերադառնալու բազմաթիվ առաջարկներ է ստացել, բայց չի վերադարձել։

Հիշեցնենք, որ տնտեսագետ Թանսու Չիլլերը 1993-2002թթ․ ղեկվարել է պահպանողական «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս