Գերմանիայի կանցլերն Ուկրաինայի իրադրությունը կքննարկի Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 8-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Այդ մասին փետրվարի 7-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
«Փետրվերի 8-ին կանցլերը հրավիրել է նախագահներ Էմանուել Մակրոնին եւ Անջեյ Դուդային, հատկապես կքննարկվի Ուկրաինայի իրադրությունը»,- ասել է նա:
Գերմանիան եւ նրա գործընկերները փորձում են Ուկրաիայի շուրջ իրադրությունը լուծել դիվանագիտական ուղիով, որպեսզի չհասնի մինչեւ պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: