 
                        Գալուստ Սահակյանի որդին կղեկավարի ՀՀԿ Աջափնյակի շտաբը
 
                                    ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը կղեկավարի Աջափնյակ վարչական շրջանի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արման Սահակյանը: Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում ինքն արձակուրդի մեջ է լինելու:
Հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Սերժ Սարգսյանի լիարժեք հաղթանակն ապահովելու համար Արման Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ շատ բարդ քայլեր պետք է ձեռնարկել, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ընտրությունները լինելու են մեր երկրի ամենալավ ընտրությունները, այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        