Երբ ես «Լեքսուս» էի քշում՝ էպոսագետը սկի էշ չուներ. Համլետ Հարությունյան

Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվել են՝ եթե Պետրոս Մակեյանի առաջարկն ընդունվի կամ Անդրիաս Ղուկասյանի հորդորով բոլոր մյուս թեկնածուները դուրս գան ընտրապայքարից՝ բոյկոտեն, ի՞նչ կլինի: Ի պատասխան, Համլետ Հարությունյանն ասել է. «Նման բան չի եղել ու չի լինի, որ 7 թեկնածուները հավաքվեն ու դուրս գան: Անիմաստ քաղաքական տրյուկ է: Չի կարող նման բան մեր քաղաքական պատմության մեջ լինել: Այդ ասողները չգիտես ինչ ինչանյան էր»:

Հարցին՝ Ձեր կարծիքով վարչապետի փոփոխություն կլինի՞՝ նա պատասխանել է, որ այդ հարցը պետք է տալ մայիսին. «Վարչապետի մասին խոսակցություններն ավելորդ են: Դրանք որոշ մարդկանց կողմից անընդհատ հրապարակ նետվող հարց է: Ի վերջո մենք ունենք նորմալ վարչապետ՝ կիրթ, գրագետ: Եկեք վարչապետի հարցը տեղափոխենք մայիսին, եթե սաղ լինեմ՝ կպատասխանեմ»:

aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվել է՝ «Լեքսուս» ունե՞ք: «Էդ ի՞նչ է»,- հարցրել է Հանրապետական պատգամավորը: «Տեղեկանալով», որ այն մեքենայի մակնիշ է, որ այդ մեքենայից ունի էպոսագետը՝ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Էդ լեքսուսները հեշտ է ձեռք բերելը և նույնքան հեշտ է ձեռք բերելը: Երբ ես «Լեքսուս» էի քշում՝ էպոսագետը սկի էշ չուներ: Մեր ժամանակվա լեքսուսները գիտեք: Ես որ աչքս բացել եմ, էս մի աչքս, տեսել եմ Լենինի Մոսկվիչ էին ասում՝ այն 4 դռնանի ավտոմեքենան: Մեր ժամանակվա «Լեքսուսն» էր 31-ը, ես ունեցել եմ: Դրանք ժամանակավոր բաներ են»:

aravot.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս