Եթե հաջող դասավորվի, կպայքարենք մեդալների համար. Բերեզովսկի
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/IMG_8961-320x2131.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, թե ինչ նպատակ է հետապնդում թիմը, փոխանցում է SportBox-ը:
«10-րդ տեղը, իհարկե, մեզ չի գոհացնում: Սակայն հաշվի առնելով, որ չորրորդ հորիզոնականից մեզ բաժանում է ընդամենը երկու միավոր, ապա ամեն ինչ այդքան էլ վատ չէ:
Հուսով ենք, որ լավ նախապատրաստության դեպքում կարող ենք եվրագավաթներում հայտնվել: Իրավիճակի հաջող դասավորման դեպքում կարող ենք նաև պայքարել մեդալների համար»,-հայտարարել է Բերեզովսկին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը