Ռոնալդուն պետք է Ռեալին. Դի Մարիա
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանոն պետք է որոշում կայացնի։ Նա ակումբի հետ դեռ պայմանագիր ունի։ Նա իսկապես մեծագույն խաղացող է։ Ռոնալդուն պետք է «Ռեալին»։
Ուստի ես հակված եմ այն մտքին, որ Կրիշտիանոն պետք է նոր պայմանագիր կնքի, սակայն դա իր անձնական որոշումն է»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը