Բաժիններ՝

23 միլիոն դրամով մեկ անձից գնման պայմանագիր՝ Բարսելոնայում տաղավար ունենալու համար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 25-ին մեկ անձից գնման ընթացակարգով 21 միլիոն 480 հազար դրամով   տաղավարի պատրաստման ծառայություններ է գնել  «Էքսպո» Գրուպ» ՍՊԸ-ից։

Իսպանիայի  Բարսելոնա քաղաքում 2022 թվականի փետրվարին կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար այս ընկերությունը տաղավար է կառուցելու։

Թե ինչո՞ւ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, նախապես իմանալով, որ Հայաստանը մասնակցելու է Բարսելոնայի էքսպոյին, նախապես մրցույթ չի հայտարարել և սովորույթի ուժով  որոշել,  պարզապես մեկ անձից գնում կատարել, արդեն կնքված պայմանագրից  հասկանալի չէ։

Նշենք, որ 21 միլիոն 480 հազար դրամից ԲՏԱ նախարարությունը նշյալ կազմակերպությանը վճարել է կանխավճար՝ 6 միլիոն 400 հազար դրամ։

Նկատենք, որ  նույն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նույն «էսպո Գրուպ»-ից դարձյալ գնում էր կատարել նաև նախորդ տարի՝  Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, որին Հայաստանը մասնակցեց դատարկ տաղավարներով:

IDEX-2021 միջազգային ցուցահանդեսին  Հայաստանի տաղավարի կառուցման և տեղադրման աշխատանքները կատարելու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրկին պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս