Բաժիններ՝

Apple-ի բաժնետոմսերի գինը զգալիորեն նվազել է

Apple-տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը հունվարի 14-ին էժանացել են՝ 520.3 դոլարից հասնելով 499.8 դոլարի։ Անկումը կազմել է 4%, որը վատագույն ցուցանիշն է վերջին 11 ամիսների ընթացքում։

Բաժնետոմսերն արժեզրկվել են այն հրապարակումից հետո, որ iPhone5-ի նկատմամբ պահանջարկը նվազել է։ Հիշեցնենք, որ The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական անանուն աղբյուրներին, նշել էր, որ թույլ պահանջարկի պատճառով ընկերությունը նվազեցրել է այդ մոդելի կոմպոնենտների արտադրության ծավալները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս