Apple-ն այս տարի կթողարկի iPhone առանց SIM քարտի բնիկի
eSIM-ով մոդելները հասանելի կլինեն միայն ընտրված երկրներում, և դժվար թե Հայաստանը լինի դրանցից մեկը:
Դեկտեմբերի վերջին համացանցում լուրեր հայտնվեցին, որ պոտենցիալ iPhone 15 Pro-ն կարող է լինել Apple-ի առաջին սմարթֆոնն առանց SIM քարտի բնիկի: Դատելով նոր արտահոսքից՝ ֆիզիկական «sim քարտերի» մերժումը կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ՝ արդեն այս տարի, գրում է MacRumors-ը։
Պորտալի տվյալներով՝ Apple-ը խորհուրդ է տվել ԱՄՆ խոշոր օպերատորներին պատրաստվել, որ մինչև 2022 թվականի սեպտեմբեր թողարկվեն միայն eSIM սմարթֆոններ: Այլ կերպ ասած, iPhone 13-ի ԱՄՆ տարբերակները կարող են չաջակցել սովորական SIM քարտերին:
Այս տեղեկությունը հաստատել է մեկ այլ ինսայդեր՝ @dylandkt-ը, ինչպես նաև GlobalData-ի վերլուծաբանները։ Վերջինս նշել է, որ Apple-ը կարող է թողարկել՝ ինչպես միայն eSIM, այնպես էլ՝ eSIM+SIM տարբերակ։ Սա կդարձնի էլեկտրոնային SIM քարտերի անցումն ավելի հարթ՝ օգտատերերին տալով ընտրության հնարավորություն:
Բացի այդ, փորձագետները կարծում են, որ միայն eSIM-ով Apple-ի փոփոխությունները կարող են բացառիկ դարձնել, որը կվաճառվի միայն ընկերության կայքի միջոցով՝ «ներքին անլար տվյալների փոխանցման համար» ծառայություններով։
Սիրարփի Աղաբաբյան