«Փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե դեմարկացիայի հարցով ՀՀ առաջարկների ո՞ր մասն է անընդունելի». Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ժամանակ, լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձավ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկներին, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու սահմանագծմանը, և դրանց մերժմանն Ադրբեջանի կողմից։
«Մենք դեռևս հստակեցումներ չունենք, թե ինչն է անընդունելի նրանց համար, այս հստակեցումներն այժմ ճշգրտման փուլում են։ Քննարկումներ անընդհատ կան, դրանք շարունակվում են։ Հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե մեր առաջարկներից որոնք են անընդունելի, և ինչ լուծումներ կարող են տալ դրանց»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Անթալիայի ֆորումին մասնակցությանը, Արարատ Միրզոյանը չպատասխանեց այդ թեմային վերաբերող բոլոր հարցերին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում