Հնարավոր է Փաշինյանի այցը Թուրքիա․ Անկարան Միրզոյանին և Ռուբինյանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսություն վարելուն: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ հրավեր է ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդ Ռուբեն Ռուբինյանին՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին:

Չավուշօղլուն հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարող է այցելել Անթալիա:

«Նախօրեին հայտնի է դարձել նաև Հայաստանի վարչապետի՝ Անթալիա հնարավոր այցի մասին»,- ասել է Չավուշղլուն:

Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը:

Տեսանյութեր

Լրահոս