![](/banners/BeFunky-design.jpg)
Այս պահին կրակոցների ձայները մեզ մոտ լսվում են, բայց չգիտենք՝ որ ուղղությամբ են կրակում. Կարմիր Շուկայի գյուղապետ
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/Karmir-shuka.jpg)
Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայում երիտասարդները փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը. պատճառն այն է, որ թշնամին հրաժարվել է վերադարձնել բնակիչներից գողացված անասունները։
168.am–ի հետ զրույցում Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը չմանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ ընդգծելով, որ երիտասարդները ճանապարհ չեն փակել։
Ինչ վերաբերում է Կարմիր շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, գյուղապետը տեղեկացրեց, որ այս պահին կրակոցներ են հնչում։
«Կրակոցների ձայները մեզ մոտ լսվում են, բայց չգիտենք՝ որ ուղղությամբ են կրակում»,- նշեց գյուղապետը հավելելով, որ ավելի ուշ հստակ տեղեկություն կփոխանցի։