Գագիկ Ծառուկյանը հրաժարական չի տա
Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժեշտ տալ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին:
Այս մասին «Ա1+»-ին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Բացարձակ անհեթեթություն և մտացածին խոսակցություններ են: ՀՕԿ-ի նախագահը ինտենսիվ կերպով շարունակում է ղեկավարել կոմիտեի աշխատանքները».- ասել է Իվետա Տոնոյանը: