Ռուսական տանկերը` Արագածի վրա
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տանկային միավորումներն այս տարի անցկացրել են առաջին զորավարժությունները Արագածի ուսումնավարժական համալիրում:
Տանկիստները յուրացրել են նոր տակտիկական հնարքների իրականացումը` տանկային դարանակալումները, հակառակորդի թևեր և թիկունք մանևրների իրականացում, իրականացրել են հատուկ վարժություններ լեռնային ոլորաններում` կտրուկ վերելքներով և անկումներով: Ռուսական ռազմաբազան անցյալ տարի ևս բավական մեծ թվով զորավարժություններ է իրականացրել, որը բացատրվում է Սիրիայում պատերազմական իրավիճակի պահպանմամբ և Իրանի շուրջ լարվածություն պահպանմամբ: