Հետախուզվողը հայտնաբերվել է Աբովյան քաղաքում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հունվարի 24-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արմեն Ս.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: