Բաժիններ՝

34 երկրներում բնակչության 10 տոկոսից պակաս մասն է պատվաստված քովիդի դեմ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու է նվաճումից. 86 երկրներում պատվաստված է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրներում՝ 10 տոկոսից պակաս մասը:

Հունվարի 24-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մենք տակավին հեռու ենք բոլոր երկրներում (պատվաստումների) 70-տոկոսանոց ընդգրկման հասնելուց»,- ասել է նա՝ հավելելով, որ «34 երկներում տակավին չեն կարողացել պատվաստել իրենց բնակչության նույնիսկ 10 տոկոսին, իսկ 86 պետություններում պատվաստել են 40 տոկոսից պակաս մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս