«Արմեն Սարգսյանը քիչ առաջ հրաժարական տվեց․ ո՞վ է հաջորդ նախագահը». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հրաժարական տվեց։
Իր հրաժարականի ուղերձում նա գրել է՝ «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղությանը վերաբերող հարցերի վրա։
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության եւ ժողովրդի համար ոչ նպատակահարմար»։ Ո՞վ է հաջորդ նախագահը»։