«Ես մնում եմ լավատես, այլապես արդեն տանը նստած կլինեի»․Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը Իսպանիայի գավաթի «Ատլետիկի» հետ խաղում (2:3).
«Մենք վերլուծել ենք հանդիպումը։ Կարծում եմ, որ մրցակիցը մեզ հաղթեց ինտենսիվության և համարձակության շնորհիվ։ Մենք հիմա խոսում ենք այն որակների մասին, որոնք միշտ պետք է լինեն թիմի խաղում, բայց այդ խաղում ես դրանք չտեսա։
Պետք է ավելի շատ փորձենք իրականացնել մեր գաղափարները, խաղալ մեր ոճը, ավելի լավ պայքարել։ Մենք չենք ստանում այն արդյունքները, ինչ ցանկանում ենք։Մենք «Բարսելոնայում» պետք է ավելի շատ աշխատենք:
Ես դեռ լավատես եմ, թե չէ արդեն տանը նստած կլինեի։ Կարծում եմ՝ մենք միայն կարևոր ճանապարհի սկզբում ենք, պետք է ավելի համառ լինել։ Ես նախկինում եղել եմ այս իրավիճակում որպես ֆուտբոլիստ: Սկզբում խնդիրներ ունեինք, բայց հաղթահարեցինք դրանք։
Ես հասկանում եմ քննադատությունը և հասկանում եմ, թե որտեղ եմ աշխատում։ Գիտեմ, որ այստեղ անցումային սեզոններ չկան:
Հնարավոր է, մեզ ավելի շատ ժամանակ է պետք, քան կարծում էինք: Արդյունքներն ինձ անհանգստացնում են։ Թվում է, թե շաբաթվա ընթացքում մենք հիանալի ենք աշխատում, բայց հետո չենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի։
Մեզ լավ արդյունքներ են պետք։ Մենք հավատում ենք մեր խաղային համակարգին, մեր գաղափարին։ Պետք է համբերատար լինել»,- ասել է Չավին:
Սիրարփի Աղաբաբյան