Գագիկ Ծառուկյանը՝ «Հայաստանը և Յունեսկոն» գրքի հեղինա՞կ

Գիրքը, որը վերնագրված է «Հայաստանը և Յունեսկոն» անգլերենով է գրված: Այն լույս է տեսել 2010թ. Կանադայում: Գրքի առաջին էջին ԲՀԿ առաջնորդի նկարն է` որպես հեղինակ և Գագիկ Ծառուկյանը ներկայացված է այսպես. «Գագիկ Ծառուկյանը հայտնի քաղաքական գործիչ է: Նա հիմնադիրը եւ առաջնորդն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ՀՀ ԱԺ անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Միջազգային տեղեկատվության ակադեմիայի անդամ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2009թ. միջազգային մրցանակաբաշխության հաղթող, Ազգային մեծ բարերար»:

Galatv.am-ը փորձել է մանրամասներ ճշտել, թե ինչի՞ մասին է պատմում գիրքը, որի մասին Հայաստանում շատերը տեղյակ չեն, ի՞նչ նպատակ է ունեցել հեղինակը, և արդյո՞ք ԲՀԿ-ում տեղյակ են իրենց առաջնորդի հեղինակած գրքի մասին կամ գիտե՞ն բովանդակությունը:

ԲՀԿ մամլո  խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել միանգամից ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակին՝ Իվետա Տոնոյանին: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը սկզբում ասել է, թե ինքը տեղյակ չէ գրքից, որը լույս է տեսել 2010թ., իսկ ինքը 2010-ին այդ պաշտոնը չէր զբաղեցնում: Իսկ քիչ ավելի ուշ նա արդեն մանրամասներ հաղորդել է.

«Գիրքը հրատարակվել է 2010թ., հեղինակը չի եղել Գագիկ Ծառուկյանը, պարզապես հովանավորել է այդ գրքի լույս ընծայումը»,- ասել է Իվետա Տոնոյանը: Կայքի  դիտարկմանը, թե գրքում ներկայացված է ԲՀԿ առաջնորդը՝ որպես հեղինակ, Իվետա տոնոյանն աել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, պարզապես սխալվել ու որպես հեղինակ ներկայացրել են ԲՀԿ առաջնորդին. «Ինֆորմատիզացիայի միջազգային  ակադեմիայի կայքում ինֆորմացիա եղել է այն մասին, որ թյուրիմացություն է եղել, արդեն հրատարակված եղել է և հո նորից չէր վերահրատարակվելու: Գագիկ Ծառուկյանը եղել է մտքի, գաղափարի հեղինակը և հովանավորել  է հրատարակչությունը, մնացած աշխատանքներն արվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կողմից և հեղինակը ակադեմիան է»,- ասել է Իվետա Տոնոյանը:

Կարդացեք նաև

Carukyan-girq02

Carukyan-girq0

Carukyan-girq

Carukyan-girq22

 

Տեսանյութեր

Լրահոս