Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 50.000 նոր դեպք
Համավարակի տարածումից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 50 հազարից ավելի նոր դեպք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Դեպքերի ռեկորդային աճի պատճառով հունվարի 21-ից մինչև փետրվարի 13-ը Տոկիոյում, ինչպես նաև 12 այլ պրեֆեկտուրաներում սկսել են գործել վարակի տարածման կանխարգելման խիստ կանոններ, ըստ որոնց՝ ադմինիստրատորները հնարավորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնել առևտրի սրահներում, սուպերմարկետներում սրճարաններում, ռեստորաններում աշխատաժամերի կրճատման, մարդկանց հոսքի սահմանափակումների և այլ հարցերի վերաբերյալ: